«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Քաղաքականության քաղաքականացման մասին. Անդրանիկ Թևանյան

Քաղաքականության քաղաքականացման մասին. Անդրանիկ Թևանյան
09.07.2022 | 14:30

Հայաստանում տարբեր ժամանակներում տարբեր իշխանությունների շուրթերից հնչել է «Մի՛ քաղաքականացրեք» կոչը։ Եվ դա ասվել է քաղաքական դաշտում տեղի ունեցող այս կամ այն գործընթացի վերաբերյալ։ Ավելի ապուշ կոչ քաղաքականության մեջ շատ քիչ կա։


Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ քաղաքական հարցերն ուզում են չքաղաքականացնել։ Երբ քաղաքական պաշտոններ զբաղեցնող մարդիկ հայտարարում են, որ իրենք քաղաքական գործիչներ չեն կամ քաղաքականությամբ չեն զբաղվում, դա ոչ միայն անգրագիտություն է, այլ նաև հակաքաղաքական վարքագիծ ու վտանգավոր քայլ մեր երկրի դեմ։


Թեև քաղաքագիտությունը չի համարվում ճշգրիտ գիտություն, սակայն այն ունի օրինաչափություններ, բանաձևեր, կոդեր, որոնք միշտ ու ճշգրտորեն գործում են։ Շեղումներ կարող են լինել կանոններից, բայց դրանք միայն հաստատելու են կանոնը։
Քաղաքականությունն ու բարոյականությունն իրար հակադիր բաներ չեն։ Ռազմավարական ու երկարաժամկետ հաղթանակներ են տանում նրանք, ովքեր ունեն գաղափարներ, սկզբունքներ և բարոյականություն։


Քաղաքականությունը պահանջում է անկեղծություն, ազնվություն։ Տղայականությունը, թայֆայականությունը, «քառակուսի» մտածողությունը տեղ չունեն քաղաքականության մեջ։
Մաքիավելիզմը կիրառելի է միայն ազգային պետության պաշտպանության, զարգացման համար և թշնամի պետության հետ հարաբերություններում, այլ ոչ թե ներքին կյանքում։
Քաղաքականության մեջ լինում են պատահականություններ, որոնք շատ արագ ջնջվում են քաղաքական կյանքից ու ստանում «պատմական պատահականություն» պիտակը։
Եթե հնարավոր լիներ, ապա պետք էր քրեականացնել անգրագետ, ապաքաղաքական, գեղցի մարդկանց քաղաքականությամբ զբաղվելը։ Բայց դա գործնականում անհնար է, ուստի՝ ստանում ենք այսօրվա պատկերը։ Խոսքս միայն Հայաստանի մասին չէ։


Եթե ոմանց թվում է, թե Հայաստանը քարտեզից դուրս է, և քաղաքագիտական կանոններն ու օրինաչափությունները մեզ մոտ չեն գործում, ապա նրանք չարաչար սխալվում են և անելիք չունեն քաղաքականության մեջ։
Քաղաքականությունը պետք է քաղաքականացնել։

Դիտվել է՝ 9934

Մեկնաբանություններ